Վարչապետը ներկա է գտնվել «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգին

25

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ Գեղարդի վանական համալիրում ներկա է գտնվել «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգին։ Համերգին ելույթ են ունեցել «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ խմբավար Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ, երաժիշտներ՝ Արմեն Հյուսնունցը, Ջիվան Գասպարյան կրտսերը, Վահագն Հայրապետյանը եւ այլք։